ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

MADE IN TURKEY (մաս 4-րդ)

MADE IN TURKEY (մաս 4-րդ)
30.05.2022 | 07:40

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
(կամ` «մահագույն հեղափոխություն»)


2018-ի ապրիլի կեսերին Հայաստանն առաջին անգամ զգաց, որ «հղի» է իշխանաԽԵՂությամբ (տառասխալ չկա, հենց «խեղվել» արմատն է ընդգծված):
Առկա էին «հղիության» բոլոր նշանները. սրտխառնոց երկիրը հիվադասենյակ № 6 դարձրածների գործողություններից, բարձր ճնշում ամենուր, գրգռված փողոց փակողներ, աղավաղված դեմքերով անհասկանալի «հու՜ու՜ու՜» ոռնացողներ, կաթսաներ «ծեծողներ», քաղաքում պտտվող դագաղներ ու պսակներ, սև ժապավեններ, բոլուկով ՖԲ լցված կաղկանձող ֆեյքեր, որ երախներից թափած աղտեղությամբ խցանում են նաև վիրտուալ Հայաստանի արյունատար անոթները:
Հանրապետությունը ողողված է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կոդավորված-հանգավորված «մանտրա-թմրանյութով»:
Եղկելի է:


«Սերժին մերժող» «քայլ անողների» շարքերում են նաև երկոտանիներ (մեղք է նմաններին այլ կերպ կոչելը), այդ թվում և հանրապետական, որոնք ընդամենը երեկ փորձում էին նույն Սերժի կողքին կանգնելու, սեփական ողնաշարն առիթ-անառիթ ծռելու «մշտական» ձեռք բերել:
Այսօր բռունցքներն օդում խրոխտաբար թափահարելով, ամենաբարձրն են «մերժում Սերժին» ու կաքավելով սահում դեպի երեկվա «թունդ» ընդդիմադիրը:
Հիմա էլ նրա հովանու ներքո են փորձում քարշ տալ երկարելու-կարճանալու, ոլոր-մոլոր ընթանալու իրենց անփառունակ գոյությունը:


Ի՜նչ հոգ, որ պաշտամունքի նոր առարկան դեռևս վարչապետ չէ, ավելին` առաջին «թարմության» էլ չէ, տեղը տեղին օգտագործված է ու ինքն է կաքավում իրական տերերի առաջ:
«Հղիության» պատճառած սրտխառնոցն ավելի անտանելի է դարձնում «հպարտ»-ներին կախարդական փայտիկով խաբող, դժոխքից փախած ու Լերմոնտովի համանուն պոեմում ծվարած ԴԵՎԸ:


Մահաշունչ այս արարածը խելագարված ամբոխների աչքից հեռու իր արբանյակներով շրջապատված քյաբաբ-խորովածի հետ ագահաբար կծու-թթու է հափռում, տնական օղի կոնծում հետո բազմահազար հավաքվածների առաջ, խումհարի մեջ, կոկորդ պատռում և «ժողջանի» ուղեղները լվացող մանտրայի նման անվերջ կրկնում` «գողացածները քյաբաբ առ քյաբաբ հետ ենք բերելու», «ասֆալտին ենք փռելու», «պատերին ենք ծեփելու», «հատիկ առ հատիկ կտրելու ենք կոռումպացված մատիկներն ու թաթիկները»:
Եվ, Հանրապետության հրապարակում մեկտեղված միլիոնավոր աչքեր, ինչպես կասեր Չարենցը, «թու՜յն են թքում, արյուն ու թույն»:
«Հաճույքից» գվվացող ամբոխի գլխավերևում թևածում է տարիներով կուտակված և «ՄԱՀԱԲԵՐ ՈԳՈՒ» բղավոցներով մարմին առած դառնահամ մաղձը, պատրաստ ժայթքելու, ըստ Չարենցի` «արյունալից ու կատաղի»:


ՈՒ ո՛չ մեկին չի հուզում, որ դեղին մամուլի դեղին խմբագիրը սպառնում է հայոց աշխարհը հեղեղել արյան գետերով, լցնել հաշմանդամներով: Երկիրը վերածել արյան ծովի:
Իհարկե ԴԵՎՆ իր խոսքի տերը կլինի ու երկու տարի անց Հայաստանն իսկապես կլցնի զոհերով ու հաշմանդամներով, բա՞յց, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում:
Թուրք քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր հոգեզավակն իր ստեղծած գժանոցին փորձում է ամրագրել «թավշյա» անվանումը:
Բայց փողոցներում հորդող ագրեսիվությունը, ատելությունը, անցյալն իր բոլոր դրսևորումներով ջախջախելու մոլուցքը ոչ մի կերպ չեն համադրվում «թավիշ» ասվածի հետ:
Չի փրկում և ստեպ-ստեպ հնչող «Մարդ ա՞ վաԴացել» իբր մտահոգություն պարունակող հարցադրումը:


Ամբոխները, սակայն հալվու՜մ են այդ «հոգատարությունից»:
Մասսայական փսիխոզի մեջ իրենց հիվանդագին սերն առ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ցուցադրողները չեն պատկերացնում, որ մարդու դիմագծի տակ քողարկված իրական վամպիրի են սնում սեփական անձը նսեմացնող, հայ տղամարդու արժանապատվությունը ոտնատակ տվող «հաճոյախոսություններով»:
ԴԵՎԻ տարբեր մարմնամասերն «ուտող» կանայք ու լվացված ոտքերի ջուրը «խմող» տղամարդիկ «երանելի ընդարմության» մեջ չեն էլ պատկերացնում, որ ժամանակ անց նա՛ է «խժռելու» իրենց որդիներին, ամուսիններին, նա՛ է «խմելու» իրենց հայրերի, եղբայրների տա՜ք-թա՜րմ ու թա՜նկ արյունը:


Չեն նկատում: Հմայված-զմայլված են «թավիշով»:
Ռուսաստանյան քաղաքագետ, վերլուծաբան, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԸ, «Вечер с Владимиром Соловьевым» հեռուստաշոուի ընթացքում մարգարեանում է «РОССИЯ-1»-ի հեռուստաեթերից.
«Սրիկա, ի՞նչ «թավիշ»: Այնքան տգետ ես, որ նույնիսկ չգիտես` չավարտված գործընթացին հնարավոր չէ անուն տալ: Տակա՛նք, դու բրիտանա-թուրքական հետախուզական գաղտնի ծառայությունների գործակալ ես: Քեզ վճարել ու բերել են երկիրը քանդելու, ոչնչացնելու, ծախելու համար: Ո՞ր թավիշի մասին ես խոսում»:
Ժամեր անց ՖԲ ու փողոցներ լցված «դը՜մփ, դը՜մփ, դը՜մփ հու՜ու՜ու՜»-ականները պահանջում են (անհասկանալի է` ումի՞ց) «որակազրկել» Սերգեյ Կուրղինյանին, արգելափակել նրա մուտքը Հայաստան: Ավելին՝ քանի որ «նա հայ չէ և իրավունք չունի կրելու ազգանվան «յան» մասնիկը», պարտադրել, որ փոխի ազգությունը:


Երկու տարի անց, սակայն` 2020-ի նոյեմբերի 10-ին, երբ նույն «ոչ հայը» կբարձրաձայնի նույն «ամբիոնից»`
«Пашинян предатель, подонок и мерзавец, законченная мразь и негодяй!
Я знаю, Пашинян поставлен был для сдачи Арцаха!», նրան հայի ինքնությունից զրկելու պահանջ դնողների գերակշիռ մասը ՖԲ անծայրածիր անհունում որպես սրտի մխիթարանք կարձանագրի.
«Ինչքա՜ն ճիշտ է բնութագրում Կուրղինյանը»:
«Ո՞նց չնկատեցինք, ո՞նց թույլ տվեցինք, որ հոգեգարն իր արատավոր էության իրական պատկերն ու ողջ մաղձը շաղ տա երկրում, թունավորի բոլորիս ու ամեն ինչ, խժռի մեր շահած-պահած զավակներին»:
«Եթե թուրքի հետ ախպերություն էիր անելու, ինչու՞ սպանդանոց տարար մեր բալեքին: Քո «խաղաղ դարաշրջանին» մեր լույս ջահելնե՞րն էին խանգարում, ա՛յ վիժվածք»։
Բայց դա հետո, երկու տարի անց:


Առայժմ 2018-ի ապրիլն է ու ոչ ոք չի փորձում ընկալել Կուրղինյանի հստակ ձևակերպումը` ի՞նչ «թավիշ», երբ երկրում իսկական քաոս է, «գունավոր հեղափոխություն»:
«Գունավոր հեղափոխություններին» տրվում են անուններ` վարդերի (2003 թիվ, Վրաստան), նարնջագույն (2004 թիվ, ՈՒկրաինա), կակաչների (2005 թիվ,Ղրղզստան), «болотная» կամ «снежная» (2011- 2013 թթ., Ռուսաստան, տապալված, հենց նույն Սերգեյ Կուրղինյանի անմիջական մասնակցությամբ ու ջանքերով), կա նաև «կարմիր մեխակների հեղափոխություն»:
Հայերը, սակայն, բնության հարուստ պալիտրայից ընտրել էին ամենամռայլը` մահագույնը:
«Մահագույն հեղափոխություն»:
Անվանում, որը հետագայում կզմռսվի ու կկնքվի գլխավոր քայլողի իրականացրած ցեղասպանությամբ:


Ֆիդայական հագուստը գյուղացու շորերով փոխած, նախշուն խուրջիններն ուսերին գցած Փեթարա Իսրոն, Մոսե Իմոն և Արծիվ Պետոն, որ ավերակներից հայի բեկորներ` որբացած մանուկներ էին հավաքում (մեկ որբը` մեկ ոսկի), որպես «շիթիլ ապագա Հայաստանի համար», կպատկերացնեի՞ն, որ ուղիղ մեկ դար հետո, հարբեցող մի դասալիք «ապագա Հայաստանի շիթիլներին» կոտորելու է հազարներով:
Կոտորելու է գիտակցված:
Համառորեն չի փորձելու դադարեցնել սպանդը, որ հանկարծ ու իրեն «դավաճան» որակմամբ չ«պատվեն»:
Իսկ հետո՞...
… հետո ընդամենը պլյուս-մինուսով է խոսելու կորսված կյանքերի, գլխատված մի ողջ սերնդի մասին:


Այդ ամենը, սակայն, լինելու է հետո: Իսկ հիմա երկիրը բաժանվել է երկու խմբի` նախկինների ու ներկաների:
Անցյալը սմբակներով տրորող-ժխտող-ջնջողների և ներկան քննադատողների:
Խմբերից ոչ մեկին, ասես չի մտահոգում Հայաստանի վաղը:
Չի մտահոգում, թե ինչ է լինելու վաղը:
Իսկ վաղը 44-օրյա է լինելու:
Հակադրվող կողմերը, սակայն ունեն ընդհանուր ցանկություն. երկու հատվածներն էլ ուզում են «գահընկեց» անել Սերժ Սարգսյանին:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Որո՞նք են «իշխանաԽԵՂությամբ» հղի լինելու նշանները:
2. Ովքե՞ր էին ամենաբարձրը «մերժում Սերժին» ու կաքավելով սահում դեպի երեկվա «թունդ» ընդդիմադիրը:
3. Խելագարված ամբոխների աչքից հեռու ի՞նչ էր վայելում մահաշունչ արարածը:
4. 2020-ի նոյեմբերի 10-ին, Սերգեյ Կուրղինյանն ի՞նչ բնութագրական հնչեցրեց «РОССИЯ-1»-ի հեռուստաեթերից:
5. Ի՞նչ գույն ուներ 2018-ի ապրիլյան «գունավոր հեղափոխությունը»:
6. Ովքե՞ր էին հայ որբերին գնում մեկ ոսկով որպես «շիթիլ ապագա Հայաստանի համար»:

(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 31362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

═/other" rel="nofollow">Այլ
14.11.2024